Բաքվում կրկին խոսում են Մինսկի խմբի ընդլայնման մասին

Բաքվում կրկին խոսում են Մինսկի խմբի ընդլայնման մասին

Միլլի մեջլիսի պատգամավոր Ազայ Գուլիևը կարծում է, որ անհրաժեշտ է Մինսկի խմբի մեջ ներառել Գերմանիային և Թուրքիային

«Արդեն քսան տարի է Ադրբեջանն իր դժգոհությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ Ադրբեջանը պետք է պաշտոնապես հայտարարի Մինսկի խմբի ընդլայնման անհարժեշտության մասին», – հայտարարել է Գուլիևը:

Գուլիևը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Գերմանիա կատարած այցելությունը և Անգելա Մերկելի հետ անցկացված քննարկումները անհրաժեշտ գործոն է համարում ձևաչափի ընդլայնման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում