Բաքվում որոշել են սեփական դիպուկահարներին պատրաստել Ադրբեջանում

Բաքվում որոշել են սեփական դիպուկահարներին պատրաստել Ադրբեջանում

Բաքվում, որտեղ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության հետ սահմաններում մինչ այժմ օգտվում էին արտասահմանցի դիպուկահարների ծառայություններից, որոշել են պատրաստել սեփական դիպուկահարներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի զորահավաքի եւ զինակոչի պետական ծառայության «Ռազմահայրենսիրության եւ մասնագետների պատրաստման կենտրոն» ընկերությունում այսօր բացվել է Ադրբեջանի զինված ուժերի համար դիպուկահարների, կապավորների եւ անկարգելորդների պատրաստման դասընթացներ: Այդ դասընթացները կկազմակերպվեն նաեւ Ադրբեջանի շրջաններում գտնվող ընկերության բաժանմունքներում: Յուրաքանչյուր բաժանմունքում կսովորեն 30 զինակոչիկներ:

Դիպուկահարների պատրաստման դասընթացները կանցնեն Բաքվի Սաբունչիի եւ Նասիմիի շրջանների բաժանմունքներում, կապավորներ կպատրաստեն Բաքվի, Բինագադիի, Զաքաթալայի, Շաքիի բաժանմունքներում, անկարգելորդներ` Բելոքանի բաժանմունքում:

Ներկայում հիշյալ ընկերությունն զբաղվում է Ադրբեջանի ԶՈւ եւ օրենքով նախատեսված այլ կազմավորումների համար խոհարարների, վարորդների, ինչպես նաեւ այլ մասնագետների պատրաստմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում