ԻԼԻՊ-ի ահաբեկիչները Իրաքում սպանել են 8 ամիս առաջ առևանգված քրիստոնյա քահանային

ԻԼԻՊ-ի ահաբեկիչները Իրաքում սպանել են 8 ամիս առաջ առևանգված քրիստոնյա քահանային

Իրաքի հյուսիսում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչները սպանել են 8 ամիս առաջ առևանգված քրիստոնյա քահանա Պոլյա Յակուբային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին է հայտնում «Ալ-Վասատ» լրատվական պորտալը:

Ըստ ստացված տվյալների` սպանությունը տեղի է ունեցել Նայնավա նահանգի վարչական կենտրոն Մոսուլ քաղաքում, որն արդեն երկար ժամանակ է վերահսկում են ծայրահեղականները: Յակուբայի ճակատագրի մասին երկար ժամանակ տեղեկություններ չէին հաղորդվում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

2014 թվականի օգոստոսից միջազգային կոալիցիոն ուժերը ԱՄՆ-ի գլխավորությամբ օդային հարվածներ են հասցնում Սիրիայում և Իրաքում գտնվող ԻԼԻՊ-ի դիրքերի ուղղությամբ: Օդային գրոհներին մասնակցում են մի շարք արևմտյան երկրներ, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Հորդանանի եւ Բահրեյնի ռազմական օդանավերը:

2014թվականի հուլիսից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Սիրիայում եւ Իրաքում վերահսկում է հսկայական տարածքներ` ահաբեկելով տեղի բնակչությանը, հատկապես քրիստոնյա ազգաբնակչությանը: Միայն 2014 թվականին, իրենց տներից ստիպված հեռացել են հարյուր հազարավոր քրիստոնյաներ. նրանց մեծ մասը ապաստան է գտել Իրաքի Քրդստանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում