Համաշխարհային բանկը օգնության ձեռք է մեկնում Ադրբեջանին

Համաշխարհային բանկը օգնության ձեռք է մեկնում Ադրբեջանին

«Ադրբեջանը հարկ է ավելի բարենպաստ պայմաններ ստեղծի ձեռնարկատիրական գործունեության համար, իսկ Համաշխարհային բանկը պատրաստ է երկրին օժանդակություն ցույց տալ` դիմագրավելու ժամանակի մարտահրավերներին», – այդ մասին հայտարարել է համաշխարահյին բանկի տեղական ներկայացուցիչ Լարիսա Լեշենկոն:

Նրա խոսքերով, պաշտոնական Բաքվի առաջ ծառացած մարտահրավերները յուրօրինակ չեն, դրանց հետ բախվել են բոլոր բնական ռեսուրսներով օժտված երկրները, որտեղ նավթային եկամուտներ ստանալու համար կարիք չկա գլուխ կոտրել. «Ադրբեջանում ուղղություններ կան, որոնց լուծման համար ժամանակ կպահանջվի, իսկ մեր փորձագետներն իրենց տարբերակաները կառաջարկեն մասնավոր ձեռներեցության համար: Մասնավորապես` հարկ է  վերացնել մասնավոր բիզնեսի զարգացման համար առկա խոչընդոտները և կրճատել նավթային եկամուտներից կախվածությունը», -կարծում է նա:

Առաջատար մենեջերը կարծում է, որ վերջին 4-5 տարիների ընթացքում Ադրբեջանի մասնավոր սեկտորը հիմանականում ֆինանասավորվում է կառավարական միջոցների հաշվին, սակայն հարկ է վերափոխել այդ համակարգը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում