Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը կայցելի Ադրբեջան
03/02/2015 17:59
Նմանատիպ
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին փետրվարի 4-5-ը այցով կգտնվի Ադրբեջանում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ԱՊԱ-Էկոնոմիկս»-ը, թուրք նախարարը ծրագրում է Բաքվում հանդիպել Ադրբեջանի Նախագահի, ինչպես նաեւ կառավարության անդամների հետ: Կողմերը մտադիր են քննարկել երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության հետագա հեռանկարներին նվիրված հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում