Վրաստանն ու Ռուսաստանը համաձայնության են եկել Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա ուղղությամբ թռիչքների հաճախականության շուրջ

Վրաստանն ու Ռուսաստանը  համաձայնության  են եկել Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա ուղղությամբ թռիչքների հաճախականության շուրջ

Վրաստանի և Ռուսաստանի ավիաիշխանությունները պայմանավորվել են մինչև 2015 թվականի փետրվարի 17-ը ինչպես ռուսական, այնպես Էլ վրացական ավիաընկերությունների կողմից շաբաթական 18-ական թռիչք իրականացնել Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա ուղղությամբ. թռիչքների հաճախականության շուրջ տեխնիկական կոնսուլտացիաները դեռևս շարունակվում են: Այդ մասին  ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ  հայտնել Է Վրաստան ի Քաղաքացիական ավիացիայի ղեկավար Գուրամ Ջալաղոնիան:

«Առայժմ մենք պայմանավորվել ենք, որ մինչեւ փետրվարի 17-ը Ռուսաստանի և Վրաստանի ավիաընկերությունները կկատարեն 18-ական չվերթ: Այս փուլում այդ թեմայի շուրջ մեր ռուս գործընկերների հետ տեխնիկական կոնսուլտացիաները շարունակվում են հեռախոսով  և փոստով»,-հայտարարել Է Ջալաղոնիան:

Ավելի վաղ կողմերն ստորագրել Էին 18 թռիչքի իրականացման ժամանակավոր համաձայնագիր, որն ուժի մեջ Էր մինչեւ դեկտեմբերի 31-ը: Հունվարի վերջին Ռուսաստանի ավիացիոն իշխանությունները Թբիլիսիում տեխնիկական կոնսուլտացիաներ են վարել վրացի գործընկերների հետ, սակայն բանակցություններն արդյունք չեն տվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում