Բուրջանաձեն պնդում Է, որ Սահակաշվիլիի կուսակցությունը շատ զենք ունի

Բուրջանաձեն պնդում Է, որ Սահակաշվիլիի կուսակցությունը շատ զենք ունի

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Միավորված ժողովրդավարական շարժում» կազմակերպության առաջնորդ Նինո Բուրջանաձեն պնդում Է, որ հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը շատ զենք ունի, եւ նա մտադիր Է տապալել գործող իշխանություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

Ավելի վաղ Վրաստանի ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին հայտարարել Է, որ գերատեսչությունը երկրի իրադրության ապակայունացում թույլ չի տա, ընդսմին նշելով, որ «Ազգային շարժումը» ձգտում Է «շատ բան փչացնել»:

Բուրջանաձեի կարծիքով՝ Վրաստանի իրադրության ապակայունացման վտանգի մասին Է խոսում հայրենիք վերադառնալու մտդրության վերաբերյալ Սահակաշվիլիի արած հայտարարությունը:

«Ազգային շարժումն» ունի շատ «սեւ» ու «սպիտակ» փողեր եւ մեծ քանակությամբ՝ զենք… Նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի իշխանափոխությունն իրականացնեն երկրում: Նրանք գիտեն, որ իրենք ընտրությունների ճանապարհով իշխանության գալու հնարավորություն չունեն, ուստի առկա Է ապակայունացման շատ մեծ սպառնալիք, որը, ինչպես ես եմ կասկածում, Գոմելաուրին եւ ներկայիս իշխանությունները, ցավոք, չեն կարողանա կանգնեցնել»,- ասել Է Բուրջանաձեն «Մաեստրո» հեռուստաընկերության եթերում:

Նրա խոսքով՝ Վրաստանի ներկայիս իշխանությունը, որը ներկայացված Է «Վրացական երազանք» կոալիցիայով, «միանգամայն անարդյունավետ Է ու թույլ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում