ԲՀԿ-ն Աբովյանում սատարելու է միայն Կարապետ Գուլոյանի թեկնածությանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Աբովյան քաղաքի քաղաքապետի ընտրություններում կառաջադրի Կարապետ Գուլոյանի թեկնածությունը:   Այդ մասին նշվում է ԲՀԿ մամլո ծառայության տարածած հայտարարության մեջ:

«Հաշվի առնելով լրատվամիջոցների առանձնակի հետաքրքրությունը Աբովյան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշմանը, հայտնում ենք, որ ԲՀԿ-ն առաջադրելու է գործող քաղաքապետ Կարապետ Գուլոյանին: Որևէ այլ թեկնածություն չի քննարկվել», – ասվում է հայտարարությունում:

Նկատենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, որ Աբովյանի գործող քաղաքապետ Կարապետ Գուլոյանը հրաժարական է տալու և ԲՀԿ-ն քաղաքապետի պաշտոնում առաջադրելու է ԲՀԿ նախագահի սանիկ Արթուր Հարությունյանի (Պալաչ) թեկնածությունը:

Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 23-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում