«Ժողովուրդ». «Ազատ դեմոկրատներ» կուսակցության շարքերը նոսրանում են

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, դեռ չձևավորված, սկսել է պառակտվել. Երեկ այս կուսակցությունը լքել է ԱԴԿ վարչության անդամ, Կենտրոնի նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանը, գրում է «Ժողովուրդ»-ը:

Ընդ որում, նա կուսակցությունից դուր է եկել իր թիմով որի կազմում են՝ Դավիթ Առաքելյանը, Կարեն Կարապետյանը, Կարեն Սավզյանը, Հրաչ Հակոբյանը, Արմեն Բաղդասարյանը, Վալենտինա Միրզոյանը և Գառնիկ Գևորգյանը։ Հետաքրքիր զուգադիպությամբ ԱԴԿ-ն լքելու մասին հայտարարվեց երեկ՝Ա. Զուրաբյանի ծննդյան օրը։ Բայց սա միակ ուշագրավ հանգամանքը չէ կատարվածում։ Բանն այն է, որ ԱԴԿ-ն լքած Գ. Գևորգյանը կուսակցության նախագահ Խաչիկ Քոքոբելյանի սանիկն է։ Ինչ վերաբերում է Ա Ջուրաբյանին, ապա նա իր թիմի հետ դեռ ԱԺ ընտրություններից առաջ էր փաստացի դադարեցրել այդ կուսակցության հետ շփումները, իսկ երեկ ընդամենը թղթի վրա պաշտոնապես արձանագրվել է նրանց որոշումը։

Ի դեպ, վերը նշված մարդիկ դադարեցրել էին շփումը ԱԴԿ-ի ու նրա ղեկավարի հետ այն բանից հետո, երբ դեռ ընտրություններից առաջ՝ համամասնական ցուցակի քննարկումների ժամանակ, անտեսվել էին։ Ինչպես հայտնի է, Ա. Զուրաբյանը ՀՀՇ վարչության նախկին նախագահն է ՀՀՇ վարչության նախկին անդամ են նաև Դ. Առաքելյանը, Կ. Կարապետյանն ու Հ. Հակոբյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում