Ռուսաստանից վերջին մեկ տարում հեռացել են 30 հազար ադրբեջանցիներ

Ռուսաստանից վերջին մեկ տարում հեռացել են 30 հազար ադրբեջանցիներ

2014 թվականի երկրորդ կեսից սկսած Ռուսաստանի Դաշնությունից հեռացել են Ադրբեջանի 30 հազար քաղաքացիներ, որոնք այդ երկիր էին ժամանել աշխատելու:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է RBK-ն` հղում կատարելով ՌԴ դաշնային հակամենատիրական ծառայության տվյալներին:

Հիշյալ ժամանակաշրջանում Ռուսաստանից հեռացած միգրանտների թվով Ադրբեջանի քաղաքացիները զբաղեցնում են երրորդ տեղը` Ուզբեկստանից եւ Տաջիկստանից հետո:

Նշվում է, որ աշխատանքային միգրանտները Ռուսաստանից հեռանում են ռուբլու թուլանալու եւ արտոնագրային համակարգ մտցվելու պատճառով:

2015 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանում աշխատելու համար արտասահմանցիները, բացի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիներից, պետք է արտոնագիր ստանան:

Ենթադրվում է, որ մինչ այժմ նվազագույնը 30 հազար քաղաքացիների վերադարձը Ադրբեջան, որոնք Ռուսաստանից փող էին ուղարկում իրենց ընտանիքներին եւ հարազատներին, ավելի կծանրացնի սոցիալական վիճակն այդ երկրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում