Ռուսաստանն օգնու՞մ է թալիշներին Ադրբեջանի դեմ գործել.The Jamestown foundation

Ռուսաստանն օգնու՞մ է թալիշներին Ադրբեջանի դեմ գործել.The Jamestown foundation

Այն որ Ադրբեջանը միատարր պետություն չէ դա անհերքելի ճշմարտություն է, որը պարբերաբար իր վրա բևեռում համաշխարհային գիտական կենտրոնների և առաջատար լրատվամիջոցների ուշադրությունը:

«The Jamestown foundation»-ն իր հրապարակումներից մեկում, որի հեղինակը Փոլ Գոբլն է անդրադարձել է կատարել Ադրբեջանի բնիկ ժողովուրդներից  թալիշներին և նրանց քաղաքական ու սոցիալական խնդիրներին:

Հրապարակման մեջ ներկայացվում է  թալիշների առաջնորդ Ֆահրադին Աբոսզոդայի վերջերս հրապարակված հոդվածը ` «Սկանդալ Ադրբեջանում: Թալիշստանը պատկանու ՞մ է Ադրբեջանի Հանրապետությանը»:

Թալիշների առաջնորդի պատասխանը բացասական է: Նա կոչ է անում, որ յուրաքանչյուր թալիշ հստակ գիտակցի, որ ոչ այնքան հեռու ապագայում Թալիշստանը կդառնա անկախ պետություն:

Աբոսզոդան կամ Աբբասովը, ինչպես հաճախ անվանում են նրան, ներառված է եղել 1992թ-ին Թալիշ-մուղանական Հանրապետության հռչակման գործընթացի մեջ: Նա թալիշների անունից հանդես է գալիս և սերտ համագործակցության մեջ է Հայաստանի և Ռուսաստանի հետ:

Թալիշներն, ովքեր խոսում են պարսկերեն և դավանում են շիիզ, Ադրբեջանի տարածքում հաշվարկվում են մոտավորապես 100,000 և ևս 400,000 հարևան Իրանում:

Իր ավելի վաղ գրված հոդվածներում թալիշ առաջնորդը Ադրբեջան գաղափարն անվանել էր կեղծ կայսրություն, որը պետք է ապագաղութացվի:

The Jamestown foundation-ի կարծիքով, նրա գնահատականները հիմնվում են նաև Կրեմլի կողմից ֆինանսավորվող վերլուծական կենտրոնների կարծիքների վրա:

Իսկ Աբոսզոդայի վերջին հոդվածը մատնանշում է, որ 19-րդ դարում թալիշական խանություն է եղել, որը ռուս-պարսկական պատերազմների արդյունքում անցել է Ռուսաստանի ազդեցության ներքո: Նա մատնանշում է, որ Ադրբեջանը հրաժարվում է պատմության դասագրքերում այդ մասին հիշատակել:

Իսկ ալիևյան ռեժիմին հպատակ պատմաբանները գտնում են, որ թալիշն ընդամենն աշխարհագրական տարածք է, ոչ ավելին:

Իսկ Աբոսզոդան թվարկում է բազմաթիվ պատճառներ, թե ինչու պետք է իմանալ, որ Թալիշական խանություն եղել է և նրա ղեկավարները թալիշներն են եղել: Նշվում է, որ Թալիշստանը երբեք չի եղել Բաքվի մասը և կապ չունի 1918 և 1991թթ-ին ստեղծված Ադրբեջանի կեղծ հանրապետության հետ, քանի որ Ադրբեջանի անվան տակ միշտ հասկացվել է Իրանի հյուսիս-արևմտյան հատվածը:

Հրապարակման հեղինակը փորձում է պատասխանել հարցին, թե ինչու է Ռուսաստանը պաշտպանում թալիշ ազգայնականների ղեկավարին:

Նա առաջարկում է մի քանի հնարավոր տարբերակ, որոնցից յուրաքանչյուրն էլ վտանգավոր է համարվում Հարավային Կովկասին անվտանգության համար:

Տարբերակներից առաջինը, Ռուսաստանը ցանկանում է կանխել այս հարցում Իրանի հնարավոր ակտիվացումը:

Պատճառների թվում նշվում է նաև հնարավոր այն տարբերակը, որ Ռուսաստանը ցանկանում է Բաքվին հասկացնել իր հզոր խաղաքարտ ունենալու մասին, և եթե Ադրբեջանի գործի նրա շահերին ոչ համապատասխան, ապա Ռուսաստանը կօգտագործի այդ գործանը ևս:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում