Թուրքական կողմը Երևանում ներկայացուցիչ չի ունենա ապրիլի 24-ին
04/02/2015 16:31
Նմանատիպ
Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի օրը` ապրիլի 24-ին, Հայաստանում կայանալիք հիշատակի արարողություններին Թուրքիան պաշտոնապես չի մասնակցի: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանժող Բիլգիչը: «Որքանով ես տեղյակ եմ, թուրքական կողմից մասնակցություն չի լինի»,- ասել է ԱԳՆ խոսնակը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը ներկա գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նրան էր հանձնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը` մասնակցելու 2015 թվականի ապրիլի 24-ին Երևանում կայանալիք հիշատակի արարողություններին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում