Ռադան Յանուկովիչին զրկեց Ուկրաինայի նախագահի կոչումից

Ռադան Յանուկովիչին զրկեց Ուկրաինայի նախագահի կոչումից

Ուկրաինայի Գերագույն ռադան օրենք Է ընդունել, որի համաձայն՝ Վիկտոր Յանուկովիչը զրկված Է Ուկրաինայի նախագահի կոչումից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, խորհրդարանի համապատասխան որոշման օգտին քվեարկել Է 281 խորհրդարանական:

Ինչպես հաղորդվել Է ավելի վաղ, համապատասխան օրինագծով հանդես Էր եկել Ուկրաինայի արմատական կուսակցության խմբակցությունը, եւ խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանը Գերագույն ռադայի աշխատակազմին հանձնարարել Էր ուսումնասիրել այդ հարցը:

Արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոն պարզաբանել Է, որ ձեւականորեն Յանուկովիչը մինչ այժմ կրում Է երկրի նախագահի կոչումը:

«Ինտերֆաքս»-ը հիշեցնում Է, որ Վիկտոր Յանուկովիչն իշխանությունից փաստացի հեռացվել Է Ուկրաինայի քաղաքական ճգնաժամի ընթացքում, իսկ 2014 թվականի փետրվարի 22-ին Գերագույն ռադան հայտարարել Է, որ նա «ինքնամեկուսացել Է սահմանադրական լիազորությունների կատարումից», եւ նշանակել Է պետության ղեկավարի արտահերթ ընտրություններ: 2014 թվականի մայիսի 25-ին Ուկրաինայի քաղաքացիները հանրապետության նոր նախագահ են ընտրել Պյոտր Պորոշենկոյին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում