Հինգ մարդ Է զոհվել Դոնեցկի քաղաքային հիվանդանոցի հրետակոծման հետեւանքով

Հինգ մարդ Է զոհվել Դոնեցկի քաղաքային հիվանդանոցի հրետակոծման հետեւանքով

Հինգ մարդ Է զոհվել, եւս հինգը՝ վիրավորվել Դոնեցկի թիվ 27 հիվանդանոցի շենքի հրետակոծման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, հայտնել Է Հանրապետական վնասվածքաբանական կենտրոնի գլխավոր բժիշկը, հիվանդանոց, ուր տեղափոխել են տուժածներին: Վիրավորների թվում կա 4-ամյա մի երեխա:

Բժշկի խոսքով՝ ներկայում աչքերի վիրահատության Է պատրաստվում 21-22 տարեկան մի աղջիկ: 24-ամյա եւս մեկ տուժած բեկորային վերքեր Է ստացել եւ նախաբազկի բաց կոտրվածք ունի:

Ինքնահռչակ ԴԺՀ-ի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը հայտարարել Է, որ Դոնեցկի քաղաքային հիվանդանոցի հրետակոծումն իրականացվել Է Մարինկա քաղաքի կողմից, որտեղ գտնվում են ուկրաինացի ուժայինների դիրքերը: Այդ մասին հաղորդել Է Դոնեցկի նորությունների գործակալությունը:

Քաղաքային վարչակազմի տվյալներով՝ Տեքստիլշչիկ շրջանի համատարած գնդակոծման հետեւանքով վնասվել են հինգ դպրոցների, մեկ գիմնազիայի, հինգ մանկապարտեզների շենքերը, վնասվել են նաեւ Էլեկտրահաղորդման գծերը, ամբողջ միկրոշրջանը մնացել Է առանց Էլեկտրամատակարարման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում