Եվրոպայի գլխավոր Էներգետիկական դաշնակիցը ԱՄՆ-ն Է. Եվրահանձնաժողով

Եվրոպայի գլխավոր Էներգետիկական դաշնակիցը ԱՄՆ-ն Է. Եվրահանձնաժողով

Եվրոպայի գլխավոր Էներգետիկական դաշնակիցը ԱՄՆ-ն Է, անհրաժեշտ Է անդրատլանտյան գործընկերությունը հասցնել նոր մակարդակի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությանը, հայտարարել Է կլիմայի փոփոխման եւ Էներգետիկայի հարցերով եվրակոմիսար Միգել Արիաս Կանիետեն:

«Էներգետիկայի ոլորտում ԵՄ-ն չունի այնպիսի մի ընկեր, ինչպիսին ԱՄՆ-ն Է: Մենք միասին ենք եղել Ուկրաինայի հարցում՝ ուկրաինական բարեփոխումներից մինչեւ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների սահմանում, Սլովակիայից դեպի Ուկրաինա ռեւերսից մինչեւ եվրոպական Էներգետիկական շուկային Հարավարեւելյան Եվրոպայի ինտեգրացում: Մենք պետք Է ամրապնդենք մեր գործընկերությունը եւ այն հասցնենք նոր մակարդակի»,- ասել Է Կանիետեն:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ նա հավելել Է, որ անհրաժեշտ Է մտածել Ատլանտիկայով գազի ազատ առեւտրի մասին: «Էներգիան պետք Է լինի անդրատլանտյան գործընկերության քննարկման հանգուցային բաղադրիչը: Մեր անդրատլանտյան Էներգետիկական մոտեցումը պետք Է արտացոլվի մեր նոր համաձայնագրում, մենք պետք Է առաջ տանենք Էներգետիկայի հատվածի ընդհանուր ստանդարտները, եւ մենք պետք Է ունենանք Ատլանտիկայով ազատ վաճառվող գազ»,- նշել Է նա, հավելելով, որ Եվրոպան չի կարողանա անկախ դառնալ «մեկ գիշերվա ընթացքում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում