Ադրբեջանում ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահը ձերբակալվել է կաշառքի համար

Ադրբեջանում ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահը ձերբակալվել է կաշառքի համար

Ադրբեջանում կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Սաբիրաբադի շրջանի ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ, Սաբիրաբադի շրջանային հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Ռաիլ Մուսաեւը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում կատարելով Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը:

Ռ.Մուսաեւն իր պահանջած 500 մանաթի փոխարեն 200 մանաթ կաշառք վերցնելու պահին ձերբակալվել է 2015 թվականի փետրվարի 3-ին, իր առանձնասենյակում: Վերջինս զինակոչիկից կաշառքը պահանջել է զինծառայության համար նրա պիտանի չլինելու մասին համապատասխան բժշկական փաստաթղթեր ձեւակերպելու համար: Փաստի առնչությամբ կատարվում է հետաքննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում