ԱՄՆ-ն ցանկանում է իր կեղտոտ ձեռքերը մտցնել ամեն տեղ. Ռոքվելլ

ԱՄՆ-ն ցանկանում է իր կեղտոտ ձեռքերը մտցնել ամեն տեղ. Ռոքվելլ

Վաշինգտոնը Ուկրաինայի քաղաքացիներին պաշտպանելու կեղծ պատրվակով Ուկրաինայում պետական հեղաշրջում է սադրել, որը փոխակերպվեց քաղաքական և ռազմական ճգնաժամի: Այս կերպ ԱՄՆ-ն ձգտում է շրջափակել Մոսկվան և ՆԱՏՕ-ի զորքերը մոտեցնել նրա սահմաններին: Այս մասին հայտարարել է Լյուդվիգ ֆոն Միզեսի ինստիտուտի փորձագետ Լյու Ռոքվելլը:

«Անկասկած, ԱՄՆ-ն ուղղակի ներքաշվել  է ուկրաինական հակամարտության մեջ: Հնարավոր է Օբաման վրիպել է, սակայն շատ հնարավոր է, որ նա ուղղակիորեն ճշմարտությունն է ասել: Օբաման խոսել է այն մաիսն, որ մարդիկ իրավունք ունեն ազատության, նշանակում է նման իրավունք ունեն նաև ՈՒկրաինայի հարավ-արևելքի բնակիչները: Դա նաև նշանակում է, որ Ղրիմի բնակիչներն իրավունք ունեին տնօրինելու իրենց ճակատագիրը»:

Այնուհետև Ռոքվելլն ավելացնում է. «ԱՄՆ-ն ցանկանում է իր կեղտոտ ձեռքերը մտցնել ամեն տեղ և այդ ամենը ծածկում է դեմոկրատական ազատություններին պաշտպանության անվան տակ, սակայն դա այդպես չէ: Վաշինգտոնը միշտ անկախության և ինքնորոշման դեմ է»:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում