Լոնդոնում Հայաստանը ներկայացնող ևս երկու մարզիկ այսօր դուրս կգան մրցապայքարի

Լոնդոնում ընթացող 30-րդ Ամառային օլիմպիական խաղերի շրջանակում այսօրիրենց մրցելույթները կսկսեն Հայաստանը ներկայացնող երկու մարզիկ։

Արման Երեմյանը թեքվոնդոյի 80կգ քաշային կարգի օլիմպիական մրցաշարում պայքարը կսկսի 1/8 եզրափակչում, որտեղ նրա մրցակիցը կլինի կանադացի Սեբաստիեն Միշոն։ Մրցամարտի սկիզբը 14։45-ին է։ Հաջորդ փուլ դուրս գալու դեպքում Երեմյանը կմրցի Աբդ Ալ-Ռահման Ահմեդ (Եգիպտոս) – Թոմի Մոլետ (Նիդեռլանդներ) զույգի հաղթողի հետ։

Այսօր սպասվում է նաև ազատ ոճի ըմբիշ Միհրան Ջաբուրյանի մրցելույթը, ով կմասնակցի 55կգ քաշային կարգի մրցաշարին։ Նրա մրցակիցը հոնդուրասցի Բրենդոն Խեսուս Էսկոբար Ամադորն է։ 1/4 եզրափակչի դուրս գալու դեպքում Ջաբուրյանը կմենամարտի Ջինչեոլ Կիմ (Հարավային Կորեա) – Շինիջի Յումոտո (Ճապոնիա) զույգի հաղթողի հետ: Մենամարտը հայկական ժամանակով կսկսվի 16։40-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում