Ուկրաինական ճգնաժամի լուծման միակ ուղին դիվանագիտությունն Է. Շտայնմայեր

Ուկրաինական ճգնաժամի լուծման միակ ուղին դիվանագիտությունն Է. Շտայնմայեր

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել Է, որ դիվանագիտությունն Է Ուկրաինայի արեւելքում ստեղծված ճգնաժամի լուծման միակ կենսունակ ճանապարհը:

«Ես ոչ մի այլ լուծում չեմ տեսնում, բացի նրանից, որի վրա մենք աշխատում ենք»,- Bloomberg գործակալությունը մեջբերել Է Շտայնմայերի խոսքը, որն այս հայտարարությամբ հանդես Է եկել Լատվիայի ԱԳ նախարար Էդգար Ռինկեւիչի հետ Ռիգայում ունեցած հանդիպումից հետո:

Նա նաեւ կրկին դեմ Է արտահայտվել Է Ուկրաինային զենքի մատակարարմանը: «Այս իրադրությունը չի բարելավվի եւ չի փոխվի, եթե մենք ավելի շատ զենք մատակարարենք Ուկրաինային»,- հավելել Է նախարարը:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի 4-ին վերստին ընդգծել Է, որ Ուկրաինայի հակամարտություն, բացի դիվանագիտականից, այլ լուծում չունի: «Ես այն կարծիքին չեմ, որ դիվանագիտական մոտեցումը ձախողվել Է, բայց միեւնույն ժամանակ այն այնքան Էլ արագ արդյունք չի տալիս, որը մենք կցանկանայինք տեսնել: Իրադրությունն իսկապես կրկին սկվել Է: Այնուամենայնիվ, ըստ իս, անհրաժեշտ Է այսուհետեւ Էլ պաշտպանել դիվանագիտական մոտեցումը»,- հայտարարել Է Մերկելը Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկաթի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում:

Իր հերթին, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել Է, որ իր երկիրն առաջիկայում չի պատրաստվում «մահաբեր ռազմական օգնություն» ցուցաբերել Ուկրաինային: Նա նշել Է, որ ներկայում Մեծ Բրիտանիան «չի քննարկում իր քաղաքականության փոփոխմանը վերաբերող որեւԷ առաջարկություն»: «Մեր քաղաքականությունն Ուկրաինային ոչ մահաբեր օգնություն ցուցաբերելն Է»,- նշել Է նա:

Ավելի վաղ Wall Street Journal հրատարակությունը հաղորդել Է, որ ԱՄՆ-ի ղեկավարությունը վերադարձել Է Կիեւին զենքի մատակարարումների հարցի քննարկմանը: Ուկրաինային զենքի հնարավոր մատակարարումների հարցն աշխուժորեն քննարկվում Է նաեւ Եվրամիության երկրներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում