Ա.Երեմյանը հաղթական մեկնարկ է տվել թաեքվոնդոյի օլիմպիական մրցաշարում

Հայաստանի ներկայացուցիչ, Լոնդոնի օլիմպիադայում 80 կգ քաշային կարգում հանդես եկող թաեքվոնդոիստ Արամ Երեմյանը հաղթանակ է տոնել 1/8 եզրափակչում:

Հայ մարզիկը 8:4 հաշվով առավելության է հասել ֆրանսիացի Սեբաստիան Միշոյի նկատմամբ:

Քառորդ եզրափակչում Ա.Երեմյանի մրցակիցը կլինի հոլանդացի Թոմի Մոլետը: Մրցելույթին կարելի է հետևել հայկական ժամանակով ժամը 19:15-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում