ԱՄՆ-ում Ազգային աղոթքի ավանդական նախաճաշում կոգեկոչվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ԱՄՆ-ում Ազգային աղոթքի ավանդական նախաճաշում կոգեկոչվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ընթացող Ազգային աղոթքի ընթացքում կոգեկոչվի նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիատակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Sudanreeves.org-ը, Վաշինգտոնում ընթանում է Ազգային աղոթքի նախաճաշը , որի շրջանակներում նշանավորվելու է նաև Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը:

Ազգային աղոթքի նախաճաշն ամենամյա միջոցառում է, որը կազմակերպվում է Վաշինգտոնում փետրվարի առաջին հինգշաբթի օրը: Դուայթ Էյզենհաուերից սկսած` ԱՄՆ բոլոր նախագահները ներկա են լինում նախաճաշին, որին մասնակցում են ավելի քան 2500 հյուրեր ողջ աշխարհից, ինչպես նաև ամերիկացի գործարարներ և կոնգրեսականներ:

Արարողության նպատակն է՝ նպաստել զանազան սոցիալական և կրոնական խմբերի հանդիպմանն ու շփումներին: Այս տարի միջոցառման գլխավոր հյուրերն են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Դալայ Լաման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում