Անգելա Մերկելը և Ֆրանսուա Օլանդը ուղևորվում են Մոսկվա
06/02/2015 10:27
Նմանատիպ
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՈՒկրաինայի առաջնորդները հինգշաբթի երեկոյան քննարկել են Դոնբասում հակամարտության կարգավորման պլանը, իսկ այսօր այն կներկայցնեն Մոսկվայում:
Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստին, խնդրի կարգավորման նոր նախագծի հիմքում ընկած է Մինսկի արձանագրությունը, որը վերափոխվել է` համաձայնեցվելով վերջին վեց ամիսներին իրավիճակի փոփոխությանը: Այս նոր պլանը մշակվել է Բեռլինի և Փարիզի անհանգստության և Ուկրաինային ամերիկյան զենք մատակարարելու պատճառով:
Հիշեցնենք, որ 12 կետից բաղկացած Մինսկի արձանագրությունը ստորագրվել է Ուկրաիանյի և ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների միջև` Ռուսաստանի և ԵԱՀԿ-ի միջնորդությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում