Հալեպում հրթիռակոծությունից հայի բնակարան է ավերվել

Հալեպում հրթիռակոծությունից հայի բնակարան է ավերվել

Հալեպի Թելեֆոն Հաուայի թաղամասը փետրվարի 5-ի զինված ահաբեկչական խմբավորումների կողմից հրթիռակոծման թիրախ է դարձել:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Մասնավորապես, Դյուզենջի Ստեփան կոչվող հատվածում հրթիռ ընկնելու հետևանքով հայի բնակարան է քանդվել: Բացի այդ, թեթևակի վնասվել են մի քանի այլ բնակարաններ: Բարբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել:

Նմանատիպ դեպք տեղի էր ունեցել նաև փետրվարի 4-ին: Հալեպի Թիլել թաղամասում հրթիռակոծման հետևանքով այնտեղ ևս հայի բնակարան էր քանդվել:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ հայաշատ Հալեպում թեպետ մերթ ընդ մերթ պայթյուններ են թնդում, բարեբախտաբար, հայկական թաղամասերում իրավիճակն այժմ համեմատաբար հանգիստ է, սակայն միշտ կարող են անկնկալներ լինել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում