Արցախում հակառակորդի գնդակից զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Արցախում հակառակորդի գնդակից զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Շեքսպիր Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հակառակորդը փետրվարի 4-ի լույսի 5-ի գիշերն ու ողջ օրվա ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, որի արդյունքում ժամը 16:15-ի սահմաններում, Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1990թ. ծնված Շեքսպիր Մխիթարի Հակոբյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում