«ՊՆ-ն մնացել է միակ ազգային ինստիտուտը, որն այսօր կոմպեսացնում է ՀՀ անողնաշար արտաքին քաղաքականության բացթողումները. Սաքունց
Նմանատիպ
«Մարդու իրավունքների պաշտպանությունը զինված ուժերում. 2014-ի գնահատականը» թեմայով քննարկմանը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նկատեց, որ ՀՀ ղեկավարության վարած անողնաշար, անհետևողական արտաքին քաղաքականության բոլոր բացթողումները կոմպենսացվում է պաշտպանության նախարարության կողմից՝ զոհերի, զինվորների արյան գնով:
«Պաշտպանության նախարարությունը մնացել է միակ ազգային ինստիտուտը, որը լուծում է ազգային պաշտպանության խնդիր, բայց այդ գնով չէր կարելի: Այստեղ խնդիր ունենք՝ ինչքանով է տեխնիկական ապահովության հարցը լուծված: Հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհերի թիվը 2014-ին նախորդ տարվա համեմատ 5 անգամ աճել է: Եվ դա ոչ միայն այն պատճառով, որ հակառակորդը ակնհայտ և բավական անպատիժ խախտում է, այլ տեխնիկական ապահովվածության, անվտանգության խնդիր ունենք՝ պատշաճ ներդրումներ կատարվե՞լ են: Այս կոռուպցիայի պայմաններում, իհարկե՝ ոչ, չեն կատարվել: Բայց մարդիկ իրենց կյանքի գնով կոմպեսացնում են այն բացթողումները նաև, որ ունեցել են իրենց բնագավառում: Հոգեբանական առումով, այո, պիտի իմանան, որ, իրապես, լուրջ խնդիր են լուծում, բայց սա պետք է ապահովվի դիվանագիտական, քաղաքական…Այս տեսակետից բավական լուրջ և լավ բան էլ կա՝ առաջին անգամ Մինսկի խմբի համանախագահներն արձանագրեցին՝ Ադրբեջան, չպետք է խախտես, իսկ հայկական կողմին ընդամենն ասացին, որ օգտագործի իր լծակները՝ մեղմելու և չուժեղացնելու լարվածությունը»,-շարունակեց իրավապաշտպանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում