Մոսկվայում կկայանա «Ինտեգրացում. նոր հնարավորությունները եւ ճգնաժամից դուրս գալու ուղիները» միջազգային համաժողովը

Մոսկվայում կկայանա «Ինտեգրացում. նոր հնարավորությունները եւ ճգնաժամից դուրս գալու ուղիները» միջազգային համաժողովը

Մարտի 13-ին Մոսկվայում տեղի կունենա «Ինտեգրացում. նոր հնարավորությունները եւ ճգնաժամից դուրս գալու ուղիները» միջազգային տնտեսական համաժողովը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դրա աշխատանքին կմասնակցեն ԱՊՀ-ի Տնտեսական խորհրդի անդամները (կառավարությունների ղեկավարների տեղակալները), ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի ղեկավարները, Համագործակցության երկրների տնտեսական զարգացման, ֆինանսների, արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունների ղեկավարության, փորձագետների հանրակցության, ճյուղային միավորումների, ներդրումային ու բանկային կառույցների ներկայացուցիչները, ԱՊՀ-ի եւ Եվրասիական միության տնտեսական դատարանների, միջնորդական դատարանի եւ Քաղաքացիական դատավարության միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչները, արտասահմանյան գործընկերներ:

Համաժողովի ընթացքում նախատեսվում Է քննարկել ԱՊՀ-ի պետությունների տնտեսական համագործակցության զարգացման մի շարք կոնկրետ խնդիրներ:

Համաժողովի շրջանակներում աշխատելու են «Միջազգային փոխադրամիջանցքներ», «Էներգաարդյունավետությունը եւ Էներգախնայողությունը: Ինովացիոն նախագծեր», «Միասնական եվրասիական արժույթը. առասպել, թե՞ իրականություն», ԱՊՀ-ի արժութաֆինանսական ինտեգրացման հեռանկարները», «ԱՊՀ-ի եւ Եվրասիական միության տնտեսական տարածքում միջին ու փոքր բիզնեսի գործունեության ապահովումը» սեկցիաները:

Բացի այդ, կկազմակերպվի համաժողովի մասնակիցների նախագծերի «Հնարավորությունների շնորհանդես» ցուցահանդեսը: Մի շարք ոչ պաշտոնական հանդիպումներ են ծրագրված «Գործարար կլիմայի զարգացումն ԱՊՀ-ում. գերակայություններ եւ հեռանկարներ» թեմայով:

Համաժողովում կամփոփվեն «ԱՊՀ-ի բիզնեսի առաջատարը», ինչպես նաեւ «Տնտեսական ինտեգրացման առաջատարը» մրցույթների արդյունքները, եւ պարգեւներ կհանձնվեն հաղթողներին:

Համաժողովի կազմակերպիչը ԱՊՀ-ի Տնտեսական զարգացման գործարար կենտրոնն Է, որին աջակցում Է ԱՊՀ-ի գործկոմը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում