ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանը հայ ժողովրդին ուղղված ողջույնի խոսքը սկսել և ավարտել է հայերենով (տեսանյութ)
Նմանատիպ
«Ողջույն, ես Ռիչարդ Միլսն եմ՝ Հայաստանի Հանրապետությունում Ամրիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպանը»,-Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսն իր պարտականություններին անցնելուց առաջ տեսաբլոգի միջոցով ողջունել է հայ ժողովրդին: Դեսպանն իր ողջույնի խոսքը սկսել և ավարտել է հայերենով:
Այնուհետ դեսպանը նշել է, որ իր դիվանագիտական գործունեության ընթացքում ես հետո աշխատել է աշխարհի շատ երկրներում, սակայն երբեք չի դադարել հետևել հայաստանյան զարգացումներին:
«Ես ուրախությամբ հետևել եմ Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև ամուր գործընկերության ձևավորմանը թե’ պետական, թե’ ժողովուրդների մակարդակով: Եսհպարտանում եմ այն բազմաթիվ հայերով, ովքեր մասնակցել են ամերիկյան կրթական, մշակութային ու մասնագիտական ծրագրերին: Եվ ինձ համար ոգեշնչող է նրանց ներդրումը Հայաստանի քաղաքական, մշակութային ու տնտեսական կյանքում: Որպես դեսպան՝ ես կշարունակեմ հայ-ամերիկյան այնպիսի գործընկերության ձևավորումը, որը կարող է ամրապնդել Հայաստանի ժողովրդավարությունը, բարեկեցությունը, ինչպես նաև անվտանգութփյունը: Նաև սիրով կլսեմ ձեր գաղափարներն այն մասին, թե ինչպես կարող ենք առավել հարստացնել մեր գործընկերությունը»,-ասել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում