Մոսկվայում ավարտվել է Պուտին-Մերկել-Օլանդ հանդիպումը (թարմացվում է)

Մոսկվայում ավարտվել է Պուտին-Մերկել-Օլանդ հանդիպումը (թարմացվում է)

01:54

01։23
Դմիտրիյ Պեսկով. «Ուկրաինական ճգնաժամը հաղթահարելուն ուղղված այնպիսի փաստաթուղթ է պատրաստվում, որում ներառված կլինեն Պուտինի և Պորոշենկոյի առաջարկությունները»։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ փաստաթուղթը կներկայացվի հակամարտության բոլոր կողմերին։

Պեսկովը նաև տեղեկացրել է, որ փետրվարի 8-ին տեղի կունենա առաջնորդների հանդիպում «Նորմանդյան ֆորմատով»։

01:15
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պետրովը հայտնեց, որ Ֆրանսուա Օլանդն ու Անգելա Մերկելը արդեն լքել են Կրեմլը և ուղևորվում են դեպի օդանավակայան։ Նրա խոսքերի համաձայն, «հանդիպումն արդյունավետ էր, բայց աշխատանքները դեռ կշարունակվեն»։

Նաև նշվում է, որ համատեղ փաստաթուղթ է հրապարակվելու։

00։52
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի ծառայությունը հակասական լուրեր է հաղորդում Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների հանդիպման ընթացքի մասին։ Քիչ առաջ տեղեկացրել էին, որ հանդիպումն ավարտված է և քաղաքական գործիչները պատրաստվում են համատեղ ընթրիքի։ Հիմա նշում են, որ դեռևս պարզ չէ ընթրիքը կկայանա, թե՞ ոչ։

00:36
Քիչ առաջ ավարտվել է Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների ավելի քան երկու ժամ տևած հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում է Times.am-ի թղթակիցը, Վլադիմիր Պուտինի, Անգելա Մերկելի և Ֆրանսուա Օլանդի հանդիպումն անցել է փակ դռների ետևում, «տետ-ա-տետ» ֆորմատով։

Հանդիպման արդյունքների մասին որև հայտարարություն դեռևս չի եղել։ Կրեմլում հավաքված լրագրողներին տեղեկացրել են, որ երեք երկրների առաջնորդները համատեղ ընթրիք կունենան։ Հնարավոր է` ընթրիքից հետո հանրությանը հանդիպման մասին որոշ մանրամասներ կհայտնեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում