Հակառակորդն անցնող շաբաթ հրադադարը խախտել է 1200 անգամ

Հակառակորդն անցնող շաբաթ հրադադարը խախտել է 1200 անգամ

Արցախի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն` փետրվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 17000 կրակոց:

Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և առաջնագծի ողջ երկարությամբ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Շաբաթվա ընթացքում ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են նաև պատժիչ գործողությունների, ինչի արդյունքում հակառակորդը կրել է մարդկային և նյութական կորուստներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում