Իսպանիայի ԱԳՆ-ն ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցներից վնասը գնահատել Է 21 մլրդ եվրո

Իսպանիայի ԱԳՆ-ն ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցներից վնասը գնահատել Է 21 մլրդ եվրո

Եվրամիության երկրները Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների արդյունքում կորցրել են 21 մլրդ եվրո (շուրջ 24 մլրդ դոլար): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալոն հայտարարել Է Բրյուսելում իր պաշտոնակիցների հետ կայացած հանդիպման ընթացքում:

Հնարավոր նոր պատժամիջոցների հարցի քննարկման ընթացքում Իսպանիայի ԱԳ նախարարն ընդգծել Է, որ ներկայիս պատժամիջոցները, որոնք Ռուսաստանի դեմ սահմանվել են ուկրաինական ճգնաժամում նրա ունեցած դերի կապակցությամբ, չափազանց թանկ են նստում նաեւ հենց Եվրամիության երկրների վրա:

Մասնավորապես, նա նշել Է, որ սահմանված արգելքներից Իսպանիայում ավելի շատ տուժել են գյուղատնտեսական հատվածը եւ զբոսաշրջության ինդուստրիան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում