ԵՄ-ն հաստատեց «սեւ ցուցակի» ընդլայնումը ՌԴ-ի քաղաքացիների եւ Դոնբասի աշխարհազորայինների համար

ԵՄ-ն հաստատեց «սեւ ցուցակի» ընդլայնումը ՌԴ-ի քաղաքացիների եւ Դոնբասի աշխարհազորայինների համար

Եվրամիության 28 երկրների արտաքին գործերի նախարարները փետրվարի 9-ին Բրյուսելում հաստատել են «սեւ ցուցակի» ընդլայնումը ՌԴ-ի քաղաքացիների եւ Ուկրաինայի հարավ-արեւելքի աշխարհազորայինների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը:

«Սահմանափակիչ միջոցները համաձայնեցված են»,-հայտարարել Է նա, հավելելով, որ դրանց ուժի մեջ մտնելը հետաձգված Է մինչեւ Ուկրաինայում հրադադարի շուրջ բանակցությունների արդյունքների պարզվելը:

Աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ Եվրամիության 28 երկրների ԱԳ նախարարները փետրվարի 9-ին քննարկել են «սեւ ցուցակում» Ռուսաստանի եւս հինգ քաղաքացիների եւ ՈՒկրաինայի հարավ-արեւելքում գործող 14 աշխարհազորայինների, ինչպես նաեւ ինը կազմակերպությունների ներառումը, որոնք, ԵՄ-ի կարծիքով, պատասխանատու են Ուկրաինայում հակամարտության բորբոքման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում