Քրդական ուժերը Քոբանի քաղաքում 8 գյուղ են ազատագրել

Քրդական ուժերը Քոբանի քաղաքում 8 գյուղ են ազատագրել

Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերը փետրվարի 9-ին նոր հաջողություններ են գրանցել «Իսլամական պետության» դեմ Քոբանի քաղաքի մերձակայքում պայքարելւ ժամանակ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, քրդական ուժերը վերականգնել են Քոբանի քաղաքի հարավային և արևմտյան հատվածներում գտնվող 8 գյուղի վերահսկողությունը: Տեղի ունեցած բախումների ժամանակ ԻՊ-ն լուրջ կորուստներ է կրել:

Արդեն իսկ քրդական ուժերի վերահսկողության տակ են գտնվում Քոբանիի մերձակա գյուղերի մեկ երրորդը:

Ավելի վաղ Քրդական ինքնապաշտպանական ուժերը քրդաբնակ Քոբանի քաղաքն «Իսլամական պետությունից» ազատագրելուց հետո 10 օրվա ընթացքում ևս 50 գյուղ էին ազատագրել: Ցուցանիշն այնքան էլ հուսադրող չէ, քանի որ մոտ 350 գյուղեր դեռ շարունակում են մնալ ահաբեկիչների ձեռքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում