Կիպրոսը հաստատել է իր տարածքում ռուսաստայան ռազմաբազաներ տեղակայվելու մասին տեղեկատվությունը

Կիպրոսը հաստատել է իր տարածքում ռուսաստայան ռազմաբազաներ տեղակայվելու մասին տեղեկատվությունը

Մոսկվան եւ Նիկոսիան քննարկում են մարդասիրական բնույթի եւ վթարային իրավիճակներում Կիպրոսի օդանավակայանները եւ նավահանգիստները ռուսաստանյան ռազմական ինքնաթիռների եւ նավերի կողմից օգտագործվելու հնարավորության մասին հարցը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ լրատվական գործակալությանն այսօր հայտարարել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասի ադիսը:

«Սինհուա» լրատվական գործակալութունը փետրվարի 8-ին հաղորդել էր, որ Ռուսաստանի եւ Կիպրոսի միջեւ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը կարող է ստորագրվել 2015 թվականի փետրվարի 25-ին Կիպրոսի նախագահի` Մոսկվա կատարելիք այցի ժամանակ: Այդ պայմանագիրը նախատեսում է Կիպրոսում ռուսաստանյան ռազմական բազաների տեղակայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում