Հորդանանի օդային ուժերը 3 օրում 56 հարված են հասցրել ԻՊ-ին

Հորդանանի օդային ուժերը 3 օրում 56 հարված են հասցրել ԻՊ-ին

Հորդանանի կործանիչները 3 օրում 56 օդային հարվածներ են հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» գլխավոր հենակետերի և զինապահեստների ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Հորդանանի օդային ուժերի հրամանատար Մանսուր ալ Ջուբուրը: Նրա խոսքով` իրենց գլխավոր նպատակն է հաշվեհարդար տեսնել ԻՊ-ի ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի հետ, ինչպես նաև ոչնչացնել մարզական ճամբարները, կանխել նավթի անօրինական վաճառքը:

ԱՄՆ-ի և միջազգային կոալիցիայի օդային ուժերը մեկ օրվա ընթացքում 3 օդային հարված են հասցրել Սիրիայում, և 6 հարված` Իրաքում ԻՊ-ի դիրքերին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի զինված ուժերի ղեկավարությունը: Իրաքում օդային հարվածները հասցվել են Ֆալլուջա, Բայջի, Ալ Ասադ և Քիրքուք քաղաքների ուղղությամբ, իսկ Սիրիայում Քոբանի քրդաբնակ քաղաքի մերձակա շրջաններին, ինչպես նաև Ռակկային և Դեր Զորին:

Արդյունքում` ոչնչացվել են ահաբեկիչներին պատկանող թաքստոցներ, հավաքատեղիներ, փոխադրամիջոցներ, զինապահեստներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում