Մոսկովյան սրճարանում ադրբեջանցիները գնդակահարել են միմյանց

Մոսկովյան սրճարանում ադրբեջանցիները գնդակահարել են միմյանց

Մոսկվայում ադրբեջանցիներին պատկանող «Աբշերոն» սրճարանում ադրբեջանցիների միջեւ ծագած դիմակայության պատճառով փոխհրաձգության հետեւանքով մեկ մարդ սպանվել, երկուսն էլ ծանր վիրավորվել են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել լույս փետրվարի 10-ի գիշերը:

Իրավապահ մարմինները հայտնել են, որ գիշերը մոտ ժամը 1-ին ադրբեջանցիների երկու մեծ խումբ ծեծկռտուք են սարքել, որն ուղեկցվել է հրազենային զենքերից փոխադարձ կրակոցներով: Մեկ այցելու սպանվել, իսկ երկուսն էլ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Միջադեպի մեղավորներին հաջողվել է թաքնվել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Սպանվածի եւ վիրավորների անունները չեն հաղորդվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում