Պայքարի նոր փիլիսոփայության շուրջ
10/02/2015 14:50
Նմանատիպ
ԳԵրասիմ Բարսեղյանն ֆեյսբուքի իր էջում գրում է`
Անգամ եթե պայքարում ես ինչ-որ արատավոր երևույթի դեմ, դա էլ կարող ես դարձնել “հանունի” համար պայքար: Հենց այս դեպքում կարող ես ունենալ շատ համախոհներ և նշանակալի հաջողություններ: Սակայն երբ պայքարը մնում է բացառապես “դեմի” տրամաբանության մեջ, այն ծնում է հակազդեցություն դրանից բխող անցանկալի հետևանքներով:
Այսօրվա պայքարի փիլիսոփայությունը, գուցե, մի քիչ վերանայելու, այն եթե կուզեք, փոքր ինչ բարի դարձնելու խնդիր ունենք. անհրաժեշտ է մաղձը, չարությունը, ատելությունը մեկընդմիշտ դուրս բերել որևէ պայքարի տիրույթից: Վստահ կարելի է լինել, որ այս դեպքում ցանկացած պայքարող ավելի մեծ ձեռքբերումներ կունենա… Սա է ճիշտ պայքարելու բանաձևը. այլ բանաձևերով, ցավոք, միշտ ունենում ենք անլուծելի խնդիրներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում