Ֆիրդուսի եւ Կոնդ թաղամասերի բնակիչների խնդրի լուծման ընթացքը
10/02/2015 16:28
Նմանատիպ
Կարինե Առաքելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է`
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչներին: Կառուցապատող ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են շինարարական աշխատանքների ընթացքը, բնակիչներին բնակարանների կամ գումարի տեսքով փոխհատուցելու, փաստաթղթային խնդիրների լուծման հստակ ժամանակացույցը:
Հիշեցնենք, որ մեկ այլ Կոնդի տարածքի նման իրավիճակում հայտնված բնակիչների համար կառավարության որոշել է պետական միջոցներով վերսկսել Պարոնյան փողոցի վրա գտնվող շենքի շինարարությունը` նրանց բնակարանային խնդրի լուծման համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում