Ս.Տեր-Սահակյանը Մ20 առաջնությունում հաղթանակի դեպքում առաջին հորիզոնականը զբաղեցնելու հնարավորություն ունի

Հունաստանում ընթանում է շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությանը: Մեր հայրենակից Սամվել Տեր-Սահակյանը 12-րդ տուրում ոչ ոքի խաղաց առաջատարի` հունգարացի Ռիչարդ Ռապորտի հետ:

Այժմ Սամվել Տեր-Սահակյանն ունի 9 միավոր եւ չինացի Լիրեն Դինգի հետ բաժանում է 3-4-րդ տեղերը: Մրցաշարային աղյուակը 9.5-ական միավորով գլխավորում են Թուրքիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Իպատովը եւ հունգարացի Ռիչարդ Ռապորտը:

13-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը մրցելու է ուկրաինացի Յարոսլավ Ժերեբուխի հետ: Հաղթանակի դեպքում Սամվելը կարող է հայտնվել նաեւ առաջին տեղում:

Աղջիկների մրցաշարում հանդես եկող Շուշաննա Սարգսյանը 5.5 միավորով 41-րդն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում