Իրականացավ ևս մեկ ընտանիքի երազանք
11/02/2015 20:48
Նմանատիպ
Երևան քաղաքի քաղաքապետ Տարոն Մարգարյանը գրում է`
Իրականացավ ևս մեկ ընտանիքի երազանք. երեկ ավագանու նիստում միաձայն որոշում կայացրեցինք բնակարան նվիրել Բալյանների բազմազավակ ընտանիքին: Հինգ անչափահաս երեխաներ ունեցող այս ընտանիքը, որը վերջին տարիներին ակտիվորեն մասնակցում է ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթին, և 2013-ին հաղթող է ճանաչվել, երկար տարիներ է սպասել բնակարանի։
Շնորհակալություն իմ գործընկերներին` Երևանի ավագանուն, առաջարկս ընդունելու և աջակցելու համար:
Շնորհակալություն նաև Հայկ Բալյանին, որ իր ընտանիքով առողջ, սպորտային, բազմազավակ և հաղթող ընտանիքի օրինակ է ծառայում մեր համաքաղաքացիներին: