Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց էլ մեր կռիվն ու պատերազմը թուրքերի ու իրենց մնացորդ ազիկների հետ շարունակվում է մինչև այսօր
Նմանատիպ
Արմեն Շամոյանը ֆեյսբուքի իր էջում գրում է`
Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց էլ մեր կռիվն ու պատերազմը թուրքերի ու իրենց մնացորդ ազիկների հետ շարունակվում է մինչև այսօր, որովհետև ոչինչ չի փոխվել, որովհետև թշնամին նույն թշնամին է մնացել… Իհարկե, մենք այժմ նրանց հետ այսպես ասած «խաղաղ» պատերազմի մեջ ենք՝ ամբողջ լարվածությունը պահպանելով մեր պետական սահմաններին: Այն սահմաններին, որոնք գծվել ու պահպանվել են մեր շատ հերոսների արյան գնով: Այս օրերին ես ևս պատիվ ունեմ, ու ինձ ևս հնարավորություն է ընձեռվել պահելու մեր սահմանները, մեր դիրքերը, որոնք մեզ համար սուրբ վայրեր են հանդիսանում, որովհետև մինչ այսօր էլ այնտեղ լավագույն տղերքն արյուն են թափում: Ցավալին միայն այն է, որ այս «խաղաղ» պատերազմում զոհեր ենք տալիս, ու մեր զոհերից շատերը մեր երիտասարդ զինվորներն են, իսկ նրանցից մեկն էլ իմ զինակից ընկերն էր, ով իր ծառայության 9-րդ ամսում սահմանի պաշտպանության ժամանակ մահացու վիրավորվեց ազերի դիպուկահարի կողմից: Այդ օրվանից ես ուղղակի չեմ կարողանում հանդուրժել այն փաստը, որ մեր պետությունը շատ դեպքերում լուռ է մնում, ասես ոչինչ եղած չլինի, բայց մինչև ե՞րբ պիտի լռենք ու հանդուրժենք ազիկների ագրեսիան: Իմ կարծիքով՝ այսպես երկար չի կարելի շարունակել, պետք է կտրուկ քայլերի դիմել, որպեսի այլևս առաջնագծում զոհեր չունենանք, որ այլևս ոչ մի մայր արցունք չթափի: Իմացեք, որ լուռ սպասելով ու հանդուրժելով՝ ոչինչ չի փոխվի: Այս ամենը փոխելու համար ազգովի պիտի կանգնենք ու պայքարենք մինչև վերջ, որ էս վախկոտ ազերիները ցած իջնեն յոթերորդ երկնքից: Այն դեպքում, երբ համախմբված, մի բռունցք դարձած մի լավ խոցելի հարված հասցնենք թշնամուն, սրանք նոր կհասկանան, թե որը որից հետո է…
Զինվորի մտորումներ…
Հետևեք մեզ նաև Telegram-ում