Սաակաշվիլին նշանակվել է Պորոշենկոյի խորհրդական
11/02/2015 21:46
Նմանատիպ
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին նշանակվել է Ուկրաինայի նախագահին կից միջազգային հարցերով խորհրդականների խորհրդի ղեկավար: Այս մասին հայտնել է վրացական «Պիրվելի ռադիո» ռադիոկայանը:
«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունում հրաժարվում են մեկնաբանել այդ տեղեկատվությունը:
«Ես գիտեմ, որ Սաակաշվիլու հետ կապված Ուկրաինայում մի քանի տարբերակ է դիտարկվում: Հավանաբար, կանգնել են դրանցից մեկի վրա: Դա շատ կարևոր է վրաց-ուկրաինական հարաբերությունների համար: Այլ տեղեկատվություն չունեմ»,- հայտարարել է Դավիդ Դարիաշվիլին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում