Ֆեյսբուքը երեկ. օրվա ամփոփում
Նմանատիպ
Էդգար Սասունցի Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում գրում է`
Ապրիլի 24-ն ու լեռները…
Ըստ շրջանառվող լուրերի՝ Ելիզավետա 2-րդը Ապրիլի 24-ին կգնա թուրքիա: Ինչ է ստացվում։ Ստացվում է, որ Մեծ Բրիտանիայի նավերն ի վերջո սովորել են անցնել Տավրոսի լեռները և շտապում են Գալիպոյի ճակատամարտի հարյուր ամյակին: Տատիկը ոչինչ չորոշող կերպար է և սա Բրիտանիայի քաղաքականության արդյունք է։ Սրանով նրանք փորձում են ատամ ցույց Տալ Ռուսաստանին: Հայաստանին այս ամենը չպետք է հետաքրքրի, որովհետև դարեր ի վեր Մեծ Բրիտանիան կեղտոտ խաղացող է եղել ու շարունակում է նույն ոճի խաղը:
Երեկ պեչենի գողացողի թեման շատ շրջանառվեց: Մարդ, որը պեչենի է գողանում ու բռնվելուց ասում, թե՝ խայտառակ մի արեք, ուրեմն վատ օրից է այդ քայլին գնացել: Իսկ էն թմբլ ՃՈ աշխատակիցն էլ նենց լուրջ դեմք էր ընդունել, ոնց որ հենց նոր կենտրոնական բանկը թալանած ռեցեդեվիստի էր բռնել: Մենակ էդ իրա էնտուզիազմի համար խնդրում եմ նրան պարգևատրել պատվոգրով ու նույնիսկ պրեմյա նշանակել:
Մինսկում շուրջ 13 ժամ տևած բանակցություններն ավարտվեցին: Ողջ աշխարհի ուշադրությունն այս մի քանի օրը ուղղված կլինի Մինսկի բանակցություններին և այնտեղից ստացվող ինֆորմացիային: Այդ բանակցությունների արդյունքում կամ աշխարհը կխաղաղվի կամ էլ ավելի մեծ թափով կընթանան հակընդեմ քայլերը: Աշխարհի հզորները մի քանի ժամ կհանգստանան ծանր քննարկումներից հետո, իսկ աշխարհը շունչը պահած կսպասի:
2015 թվականը երևի թե միակ տարին է, որ ես լիովին կողմ եմ Հայաստանի՝ Եվրոտեսիլում մասնակցությանը: Մենք հնարավոր բոլոր հարթակները պետք է օգտագործենք ու հիշեցնենք մարդկանց , որ թուրքերը 20-րդ դարասկզբին 1.5 միլիոն անմեղ մարդու սրի են քաշել: Աշխարհի յուրաքանչյուր գիտակից բնակիչ պետք է իմանա ու դատապարտի նման հանցագործությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում