«Նորմանդական քառյակը» Ուկրաինայի իրադրության կարգավորման պատրանքներ չունի, բայց կա իրական շանս. Մերկել

«Նորմանդական քառյակը» Ուկրաինայի իրադրության կարգավորման պատրանքներ չունի, բայց կա իրական շանս. Մերկել

«Նորմանդական քառյակի» ղեկավարներն Ուկրաինայի իրադրության կարգավորման պատրանքներ չունեն, բայց առկա Է իրադրությունը դեպի լավը փոխելու իրական հնարավորություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մինսկում կայացած մամուլի ասուլիսիում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Մենք համաձայնություն ենք ձեռք բերել փետրվարի 15-ի զրո ժամից կրակի դադարեցման շուրջ: Մենք ոչ մի պատրանք չունենք, մենք հասկանում ենք, որ դեռ շատ-շատ աշխատանք Է անհրաժեշտ անել: Բայց առկա Է իրադրության բարելավման իրական հնարավորություն»,-ասել է նա լրագրողներին:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Գերմանիայի ղեկավարը հանդես Է եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ բրիֆինգում, որը տեղի Է ունեցել Ուկրաինայի իրադրության կարգավորման շուրջ գրեթե 17 ժամ տեւած բանակցություններից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում