Դեպի Հայաստան զբոսաշրջիկների տարեկան 10 տոկոս աճ ապահովելու նպատակով
Նմանատիպ
Կարինե Առաքելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է`
Կառավարությունը հաստատեց «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2015թ. ծրագիրը և միջոցառումների ժամանակացույցը: Ինչպես նշեց հարցը ներկայացնող էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ծրագրի նպատակն է մարքեթինգային քաղաքականության իրականացման միջոցով նպաստել միջազգային շուկայում Հայաստանի, որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրի ամրապնդմանը, հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը, միջազգային համագործակցության ակտիվացմանը, միջազգային շուկայում հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության ամրապնդմանն ու բարձրացմանը:
Արդյունքում ակնկալվում է հասանել դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի տարեկան 10 տոկոս աճի տեմպի ապահովմանը: