«Հայկական ժամանակ». Խորհրդարանն շինհրապարակ է հիշեցնում

Խորհրդարանն այս օրերին շինհրապարակ է հիշեցնում, գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

«Ինչպես տեղեկացրել էինք, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը որոշել է փոխել ԱԺ-ի ջեռուցման համակարգը, որն անցկացնելու համար պատերն այնքան են ծակծկել, որ կոսմետիկ վերանորոգման խնդիր է ծագել: Թե երբ կավարտեն այդ հսկայածավալ աշխատանքը, դեռ հայտնի չէ: Ի դեպ, պատգամավորների արձակուրդը լրանում է օգոստոսի 17-ին: Երեկ մեր թղթակիցը ԱԺ աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանից փորձել է ճշտել, թե որքան է արժեցել նոր ջեռուցման համակարգը. «77 միլիոն դրամ, որից 3 մլն-ը’ նախագծային աշխատանքների համար, 74 մլն-ը’ համակարգի արդիականացման»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում