Սկանդալային բանավեճը շարունակվում է. Աղաբեկյանին պատասխանում է մարտական ընկերը
Նմանատիպ
Վահան Բադասյանը ֆեյսբուքի իր էջում գրում է`
Հարգելի իմ նախկին մարտական ընկեր Արթուր, կոչ եմ անում քեզ հանգստության ու խոհեմության։ Գիտենք, որ Բերձորի «օպերացիա»-ի հետ կապ չունես, տեսնում ենք, որ ջանում ես «ծառայություն» մատուցել քո նորօրյա «ընկերներին», տեսնում ենք, որ քո վրա ես ուզում վերցնել կատարված կեղտերի մի մաս՝ հանուն «ախպերության», բայց նաև դու բացահայտեցիր հանցակազմի ցանկը, որի համար շնորհակալ ենք քեզնից. «հակառակորդ» բառն այդ խմբին է վերաբերվում. Խումբը հակառակորդ է ոչ միայն Ժիրոյի համար, այլ ամբողջ հայ ժողովրդի համար, գիտեմ,ընկերս, նաև քո համար։ Խումբը փրկում ունի, ելքը կա, բայց ոչ իրենց խելքով. կարելի է նաև քո խելքով, բայց ոչ լեզվով (իմացիր, որ սա էլ գիտեմ)։ Հայ ժողովրդի մասին մտածի, Արթուր։ Ո՞նց այս ամենի տակից դուրս գանք, Արթուր։ Ժիրոյին փնովելուց ցավ չզգացի՞ր, Արթուր։ Արժե՞, գտնում ես, մեր մարտական ուղիներն իրենց բոլոր մանրուքներով բերել մեջտեղ։ Քանի՞ անգամ ենք քեզ փրկել տարբեր խարդավանքներից ու անգամ մահացու վտանգներից, քեզ փրկելուն քանի՞ցս է մասնակցել Ժիրոն։ Երեսով ես տալիս 2 գրոշը քո գրպանի՞ց։ Նորից փորձում ես փորփրե՞լ, Արթուր։ Չե՞ս տեսնում, որ պետք չէ, Արթուր։ Գիտե՞ս՝ ինչու չես տեսնում, Արթուր։ Հին հավատարիմ ընկերներիցդ և ոչ մեկը չունես կողքիդ. բոլորը մերժել են քեզ, բայց նրանք բոլորը միասին են։ Դու մերժվել ես, քանի որ լքել ես գաղափարը, որի շուրջ մենք համախմբված ենք, քանի որ բազմիցս մատնել ես մեզ՝ հանուն քո կարիերայի, բիզնես-կենտրոնի, կաշառակերությունների։ Խորհիր, խնդրում եմ, հին ընկեր։ Երբ մաքրվես, մեր դուռը բաց է քո առջև։ Քավիր մեղքերդ… Երբ հանդարտվես, քանի Երևան չես գնացել, Արցախի հեռուստատեսությամբ բանավիճիր հետս, եթե արդար ես, բայց նայի՝ սուտ չասես ու փախուստ տաս։
Հարգանքներով՝ քո նախկին անմնացորդ հավատարիմ ընկեր, նախկինում քեզ միշտ կուրորեն պաշտպանող, անձնուրաց հարգող, ընկեր ՎԱՀԱՆ ԲԱԴԱՍՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում