Ֆեյսբուքը շատ մարդկանց շատ բան սովորեցրեց

Ֆեյսբուքը շատ մարդկանց շատ բան սովորեցրեց

Մովսես Դեմիրճյանը ֆեյսբուքի իր էջում գրում է`

Շատերը սովորեցին ճանաչել արտասովոր հղումներն ու չբացել, շատերն իմացան, որ մի բանը շուտ-շուտ կամ շատ ասելուց ավելի ճշմարիտ չի դառնում, ոմանք գլխի ընկան, որ «մի բան գրես պատիդ»-ը նույնն է, ինչ «դուրս գաս հրապարակ ու բարձր ասես»` դրանից բխող լավ ու վատ կողմերով, շատերը շատերին դեմքով (արտաքինով) և հոգով ու սրտով (ներքինով) ճանաչեցին, լիքը մարդ հասկացավ, որ ինտերնետը միշտ չէ, որ բարիք է, հատկապես եթե մարդ պարապությունից է մտնում համացանց, մարդիկ իմացան, որ աշխարհում մոնտաժ արած վիդեոներ կան, պատվիրված կարծիք հայտնողներ և ծերացած ուղեղով երիտասարդներ ու նրանցից չտարբերվող` երիտասարդի ուղեղով մեծահասակներ, դե, շատերն էլ ծանոթացան ֆեյսբուքի միջոցով` դրանից բխող լավ ու վատ հետևանքներով…
Ինձ այս ամենում ամենաշատը դուր է գալիս, որ համոզվեցի Հայաստանում ու երկրից դուրս մեծ թվով հայրենասեր մարդկանց գոյության մեջ:
Դե իհարկե, շատերն էլ դեռ նոր պետք է բացահայտեն այս ամենը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում