Ադրբեջանի բռնատիրական ռեժիմը հերթական սկանդալի կիզակետում. Foreign Policy
Նմանատիպ
Ադրբեջանը միջազգային հարթակում արդեն իսկ ամրապնդել է իր դիրքերը, որպես մարդու իրավունքները ոտնահարող և ժողովորդավարության թշնամի երկիր: Արդեն իսկ զարմանալի չեն միջազգային մամուլում հրապարակումները, որտեղ քննադատում են այդ երկրում մարդու իրավունքների պաշտպանների, այլախոհների և ընդդիմադիրների հետապնդումներն ու ձերբակալությունները և հակաժողվորդական այլ գործողությունները:
Այս անգամ էլ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում այլախոհ Էմին Հուսեյնովի հետ կապված պատմությունն է:
Foreign Policy-ին բավականին ծավալու անդրադարձ է կատարել այդ միջադեպին: Հրապարակման մեջ նշվում է, որ ադրբեջանցի այլախոհն, ով ամուսնացած է ամերիկացի քաղծառայողի հետ, կես տարի է պարում Բաքվում Շվեյցարիայի դեսպանատանը, քանի որ այնտեղի ամրիկյան դեսպնատունը մերժել է պաշտպանել նրան:
Այդ այլախոհը 35 ամյա Էմին Հուսեյնովն է, ով երկար ժամանակ հետապնդվում է իշխանությունների կողմից և 2014թ-ի օգոստոսից թաքնվում է Շվեդիայի դեսպանատանը:
Այդ մասին շվեյցարական հեռուստաընկերություններից մեկը թողարկում է եթեր հեռարձակել, և Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարը հաստատել է այդ տեղեկատվությունը:
Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի տնօրենը նշել է, որ Հուսեյնովը մեկն է այն բազմաթիվ զոհերից, որոնք հետապնդվում են իշխանությունների կողմից:
Վախենալով նշանավոր մարդու իրավունքների պաշտպաններ Անար Մամմադլիի, Բաշիր Սուլեյմանլիի, Լեյլա Յունուսի և նրա ամուսնու, Ռասուլ Ջաֆարովի, Ինտիգամ Ալիևի և այլոց ձերբակլություններից` Հուսեյնովը որոշել է կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել:
Համաձայն աղբյուրին, հունիս ամիսն Հուսեյնովը դեռևս կարող էր երկիրը լքել, սակայն նրա բանկային հաշվիները սառեցված են եղել: Վերջինս նախքան ապաստան խնդրելը հասցրել է Ջաֆարովի հետ միասին մասնակցել ԵԽԽՎ-ի նիստին, սակայն դրանից հետո Ջաֆարովին ձերբակալել են:
Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատանը հրաժարվել են աջակցել Հուսեյնովին, քանի որ նախկին դեսպան Մորնինգսթարն արդեն իսկ լքել էր իր պաշտոնը, և դեսպանատունն առանց ղեկավարի էր մանցել:
Օգոստոս ամսին Հուսեյնովը փորձել է բժշկական օգնություն ստանալու նպատակով մեկնել Թուրքիա, սակայն նրան սահմանին կանգնեցրել են:
Բազմաթիվ եվրոպական երկրների դեսպանատներ համաձայնել են Հուսեյնովին ապաստան տալ, սակայն նա ընդունելլ է Շվեյցարիայի դեսպանատան առաջարկը: Հուսեյնովը ամբողջովին կերպարանափոխվել է, ներկել մազերը և նույնիսկ փորձարկել, թե իրեն կճանաչեն թե ոչ:
Ներկայումս Հուսեյնովի ճակատագիրն անորոշ է, քանի որ Ադրբեջանի իշխանություններն իրազեկ են նրա գտվելու վայրի վերաբերյալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում