Ջեյմս Ուորլիքը գոհ է Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից

Ջեյմս Ուորլիքը գոհ է Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից

Մինսկի խմբի ամերիկացի համանխաագահ Ջեյմս Ուորլիքը գոհ է մնացել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էրկկի Տուոմիոյի հետ հանդիպումից: Այս մասին Ուորլիքը գրառում է կաատրել Թվիթերի իր միկրոբլոգում:

«Գոհ եմ Ֆինլանդիայի արտաքին գորեծրի նախարար Էրկկի Տուոմիոյի և այլ համանախագահների հետ հանդիպումից` կապված Լեռնային Ղարաբաղի հետ: Ֆինլանդիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է», – նշել է ամերիկացի դիվանագետը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այցելել էին Հելսինկի` հանդիպելու երկրի ԱԳ նախարարի և այլ պաշտոնական դեմքերի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում