Բակո Սահակյանը Քաղծառայության խորհրդի նախագահի տեղակալ է նշանակել
14/02/2015 13:36
Նմանատիպ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Ջիվան Հարությունյանը նշանակվել է ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ (լիազորությունների ժամկետը՝ 6 տարի):
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նույն օրը Նախագահի մեկ այլ հրամանագրով Մարատ Սարգսյանը նշանակվել է ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ` մինչև 2020 թվականի փետրվարի 14-ը պաշտոնավարման ժամկետով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում